Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Այսօր՝ ապրիլի 25-ին, Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը, Էմիլ Տարասյանին նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները:
Նշենք, որ Տարասյանն [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/25/1094581/]այսօր էր ազատվել[/url] տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնից։