Նիսիկորին հաղթել է Անդերսոնին և կխաղա Ֆեդերերի հետ Փարիզի մրցաշարի 1/4 եզրափակչում
Ճապոնացի թենիսիստ Քեյ Նիսիկորին հաղթել է ՀԱՀ-ի ներկայացուցիչ Քևին Անդերսոնին Փարիզի Masters մրցաշարի երրորդ շրջանում: Նիսիկորին երկու սեթում հաղթանակ է տարել 6:4, 6:4 հաշիվներով:
Խաղը տևել է 1 ժամ 21 րոպե: Նիսիկորին կատարել է 1 էյս, 2 կրկնակի սխալ և 3 բրեյք-փոինթներից իրացրել է 2-ը: Անդերսոնի ակտիվում 12 էյս և 1 կրկնակի սխալ կա:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Նիսիկորին կմրցի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը երրորդ շրջանում հաղթել է իտալացի Ֆաբիո Ֆոնյիին:
Փարիզի` ավելի քան 4 մլն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարը կավարտվի նոյեմբերի 4-ին։