211652_close_icon
views-count2110 դիտում article-date 22:57 01-11-2018

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի ազատազրկված անձանց բուժօգնության, սննդակարգի, ինչպես նաև ազգային և կրոնական առանձնահատկությունների հետ կապված հարցեր: Դեսպանն ու հյուպատոսը հանդիպեցին նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրենց հայրենակիցներին: Վերջիններիս կողմից բարձրացված որոշ հարցերի տեղում տրվեցին դրական լուծումներ: Իրանցի ազատազրկված անձինք շնորհակալություն հայտնեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին և անձնակազմին՝ նշելով, որ հիմնարկի աշխատակիցների աջակցության և հոգատար վերաբերմունքի շնորհիվ կարողանում են օտար միջավայրում հաղթահարել դժվարությունները: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր