5502 դիտում
19:11 01-11-2018
Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ս/թ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել սննդային ձվի թերի մակնշված խմբաքանակ (բացակայել է հայերեն մակնշումը)՝ 18.800կգ (302.400 հատ), ինչը ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող պահանջների խախտում է (ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ): Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել է հայերեն մակնշումն ապահովելու անհրաժեշտության մասին:
Ըստ «Սագաս» ՍՊ ընկերության ղեկավարության արդեն հոկտեմբերի 31-ին տված հայտարարության՝ ձվի արկղերի և տուփերի համար նախատեսված հայերեն մակնշումն ապահովվել է (հայերեն մակնշման օրինակը տրամադրվել է): Բանավոր տեղեկացվել է նաև, որ ամբողջ խմբաքանակն արդեն իրացվել է և պահեստում առկա չէ: ՍԱՏՄ տեսուչները, ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակում, հնարավորություն չեն ունեցել հավաստիանալու, որ հայերեն մակնշումը արկղերի և տուփերի վրա առկա է: Իսկ թե ո՞ր կազմակերպությունները կամ ովքե՞ր են 1,5-2 օրվա ընթացքում գնել գրեթե 20 տոննա ձվի խմբաքանակը, ներմուծող ընկերության ղեկավարությունը հրաժարվել է տեղեկացնել:
Այսպիսով, հնարավոր է, որ սննդային ձվի սույն խմբաքանակը հայտնվի իրացման ցանցում առանց հայերեն մակնշման, ուստի քաղաքացիներին կոչ ենք անում նկարում նշված ապրանքանիշով ձու հայտնաբերելու դեպքում պահանջել և հավաստիանալ, որ դրա հայերեն մակնշումն առկա է: Հայերեն մակնշումը ներկայացնելուց հրաժարվելու կամ դրա բացակայության դեպքում հորդորում ենք տեղեկացնել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» (010) 206040 և (012) 906090 հեռախոսահամարներով:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ ներմուծված ձվի խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի տեսուչի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար վերջինիս կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացման ժամանակ կատարած գործողությունների օրինաչափությունը:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6175 դիտում
15:13 21-12-2017
«Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2271 դիտում
20:31 19-02-2015
Հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ
9613 դիտում
20:52 14-07-2017
Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին