9646 դիտում
20:52 14-07-2017
Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը
Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի «Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C» հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող «Մոմթազ» ՍՊԸ-ում: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն:
Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ: Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները:
Ծառայությունն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու և շուկայից ետ կանչելու հանձնարարական:
Տեսուչները նաև պարզել են, որ կազմակերպությունն անցել է համապատասխանության գնահատում և ունի EAC համապատասխանության հայտարարագիր։
Նմանատիպ նյութեր
2304 դիտում
20:31 19-02-2015
Հայտնաբերվել են թերի մակնշմամբ և աղտոտված հավկիթներ
6208 դիտում
15:13 21-12-2017
«Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5532 դիտում
19:11 01-11-2018
Իրացման ցանցում կարող է հայտնվել թերի մակնշմամբ ձու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
679 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել
523 դիտում
16:24 28-01-2025
Աննորմալ իշխանության պարագայում ընդդիմության խոսույթն էլ է ինչ-որ պահի դառնում աննորմալ. Արտակ Զաքարյան