1408 դիտում
13:33 01-11-2018
ՀՔԾ պետը Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել չի պատրաստվում
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից:
Այդ մասին ՀՔԾ պետն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, իսկ ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել... Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը և ներողություն խնդրելու կոչեր են անում»,-նշց Ս. Խաչատրյանը։
Հարցին, թե այսինքն՝ չի՞ պատրաստվում գաղտնալսված զրույցի ընթացքում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից, Սասուն Խաչատրյանն ասաց. «Իհարկե, չեմ պատրաստվում»։
Յուրի Խաչատուրովից հրապարակային ներողություն խնդրելու կոչով գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո հանդես էր եկել Խաչատուրովի որդին։
Նմանատիպ նյութեր
10937 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
45715 դիտում
22:50 11-09-2018
Յուրի Խաչատուրովի որդին ՀՔԾ ղեկավարից պահանջում է ներողություն խնդրել հորից
Այս բաժնից
415 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
847 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
724 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը