1475 դիտում
21:17 30-10-2018
«ՍԻՄ»-ը ունի բոլոր ռեսուրսները ինքնուրույն մտնելու ընտրապայքարի մեջ, բայց չի բացառում և դաշինքային հարաբերությունները
Ինչպես հայտնի է, երեկ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահությունը հայտարարեց, որ ՍԻՄ-ը մասնակցելու է ՀՀ ԱԺ ընտրություններին: Այս կապակցությամբ պատասխանելով «Իրավունքի» եւ ռուսալեզու «Аргументы недели Армении» թերթերի թղթակիցների այն հարցին, թե արդյո՞ք ՍԻՄ կուսակցությունը ԱԺ ընտրություններին գնալու է ինչպես նախորդ երկու անգամ ՀՀԿ-ի հետ դաշինքո՞վ, թե՞ ինքնուրույն, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը պատասխանեց.
Իսկապես, 2012 եւ 2017թթ. մեր կուսակցությունը դաշնության մեջ մտնելով ՀՀԿ-ի հետ մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին: Պետք է ասեմ, որ մեր համագործակցությունը հիմնված էր ազգային-պահապանողական գաղափարախոսության վրա եւ ունի լուլջ պատմություն` դեռեւս 1991թ. ընտրություններին ՍԻՄ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ստեղծվել էր նախընտրական դաշինք ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նշեմ, որ մեր 30-ամյա քաղաքական գործունեության պատմության մեջ ՍԻՄը նաեւ այլ դաշինքների մեջ է մտել, այսպես, 1999թ. «Ազգային Միաբանություն» կուսակցության հետ` որը կոչվում էր «Իրավունք եւ Միաբանություն» եւ որը ընտրություններում գրավեց երրորդ տեղը: Ունենք նաեւ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու փորձ:
Ինչ վերաբերում է ներկայիս վիճակին, պետք է ասեմ, որ ՍԻՄ-ը այն սկզբունքային կուսակցությունն է, որը մինչեւ օրս պարկեշտ կերպով կատարեց իր դաշնային պարտավորությունները, ինչպես ՀՀԿ-ի, այդպես էլ` նույն դաշնության մեջ մտնող այլ կուսակցությունների` «Ազգային Միաբանության», «Քրիստոնեա Դեմոկրատական միության» հանդեպ: Իհարկե, մենք միշտ ունեցել ենք սեփական ձեռագիրը եւ որոշ դեպքերում շատ սկզբունքային հարցերում քվեարկել ենք ՍԻՄ կուսակցության որոշման համաձայն, որը երբեմն տարանջատվում էր ՀՀԿ-ի մոտեցումներից: Այդպես է եղել, օրինակ` «Ընտանեկան բռնության մասին» օրենքի, «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի, Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի եւ այլ քվեարկությունների ժամանակ:
Միաժամանակ մեր որոշ նախաձեռնությունները չէին ընդունվում մեր գործընկեր կուսակցությունների կողմից: Այնուամենայնիվ, մենք հպարտությամբ ենք ասում, որ չնայած բազմաթիվ տարաձայնությունների, մինչեւ Ազգային ժողովի լուծարումը կարողացել ենք պահպանել ընդհանուր թիմը եւ որոշ «հոփհոփիկ» կուսակցությունների եւ քաղաքական գործիչների նման չենք լքել խորտակվող նավը, չենք փոխել մեր գույնը եւ հետ չենք կանգնել մեր ասածներից: Մեր այս սկզբունքայնությունը եւ ստանձնած դաշնային պարտավորություններրի նկատմամբ պարկեշտությունը շատ բարձր է գնահատվել մեր հասարակության մի մասի կողմից, ինչպես նաեւ հարգանքի է արժանացել անգամ մեր սկզբունքային ընդդիմախոսների մոտ:
Բանն այն է, որ միայն սեփական շահը հետապնդելու նապատակով թիմից թիմ թռնելը կամ իր քաղաքական գործընկեր կուսակցությանը «քցելը», ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական դաշտում դարձել է ոչ թե բացառություն, այլ տխուր իրականություն:
Անդրադառնալով ձեր հարցին նշեմ, որ այսօր ՍԻՄ-ը շատ ինտենսիվ կոնսուլտացիաներ է վարում, ինչպես ՀՀԿ-ի ու այլ դաշնային ուժերի հետ, այնպես էլ` այնպիսի քաղաքական կուսակցությունների եւ գործիչների հետ, ովքեր նախկինում հանդես էին գալիս այլ թիմերից: Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի այն գաղափարախոսական հենքը, որով կուսակցությունները հանդես են գալու մոտակա ընտրություններին, ինչպես նաեւ այս կամ այն կուսակցության ներկայացված ցուցակում եղած անհատական կազմը:
Մենք չենք համագործակցի այն կուսակցությունների հետ, ում ցուցակում կլինեն հասարակությանը հայտնի թալանչիներ ու կոռուպցիոներների համբավ ունեցող մարդիկ կամ նրանք, ովքեր մերժում են ազգային արժեքները, քրիստոնեական բարոյականությունը կամ հանդես են գալիս Արցախի հարցում պարտվողական դիրքերից կամ փորձում են թուլացնել մեր ավանդական բարեկամությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: ՍԻՄ-ը շարունակելու է հանդես գալ գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր դիրքերից:
Շուտով ՍԻՄ-ը հանդեոս կգա իր նախընտրական ծրագրով, որը եւ կլինի այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի հետ մեր համագործակցության հիմքը: Իսկ նման համագործացության բացակայության դեպքում ՍԻՄ կուսակցությունը ունի բոլոր հնարավորությունները առանց դաշինքներ ստեծելու ինքնուրույն մտնել ընտրապայքարի մեջ:
[b]«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի խմբագրություն[/b]
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
09:00 12-09-2023
Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ. որոնք են դրանք․ «Իրավունք»
Այս բաժնից
364 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
739 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում