ՔՊ-ի հետ համագործակցելն անհրաժեշտ է. Աբովյանի քաղաքապետը լքում է Գագիկ Ծառուկյանին. Factor.am
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համակիրները հետզհետե նվազում են: Ծառուկյանի նախկին օգնական, Աբովյանի ներկայիս քաղաքապետ Վահագն Գևորգյանը ևս լքում է Ծառուկյանի ճամբարը: Նա թեև ԲՀԿ անդամ չէ, բայց գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն նրան է սատարել քաղաքապետի ընտրություններին, իսկ նա էլ Ծառուկյանին՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ: Կոտայքի մարզը համարվում է Գագիկ Ծառուկյանի «տարածք»:
Դա անգամ պարզ է այն փաստից, որ Ծառուկյանը իր բարեգործական ծրագրերի առյուծի բաժինն այստեղ է իրականացնում և հատկապես Աբովյան քաղաքում: Սակայն քաղաքապետ Վահագն Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մարզը Ծառուկյանի տարածքը չի եղել:
«Այնպես չէ, որ Կոտայքի մարզը Ծառուկյանինն է եղել: Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ այստեղ եղել են Արամ Հարությունյանը, Կովալենկո Շահգալդյանը, Կարո Գուլոյանը, իսկ հիմա Ռոմանոս Պետրոսյանն է»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://factor.am/94621.html?fbclid=IwAR10lCPNgmBzhIoqQoD1RtKWxjkXHYtqTJf3lKQ1Fxt0GFizNfvvS04w6Lw]այստեղ[/url]