211652_close_icon
views-count2840 դիտում article-date 22:55 29-10-2018

Կիևի հայ համայնքի ակտիվիստները քաղաքում սակուրաներ են տնկել ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Կիևի հայ համայնքի ակտիվիստները Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար է կանգնեցված՝ սակուրաներ են տնկել՝ ի հիշատակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Այս մասին հայտնում է [url=http://ua-report.info/news/kiewowm_sakowraner_en_tnkel_i_hishatak_sharl_aznavowri/2018-10-29-2084#.W9dPStUzbIV]AnalitikaUA.net-[/url]ը: Ծառերի տնկմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների և ազգությունների վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ: Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումները Կիևում սկսվել են հոկտեմբերի 1-ից: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ծաղիկներ էր խոնարհել Շարլ Ազնավուրի արձանի մոտ, որը գտնվում է Երևանի նույնանուն հրապարակում: Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղիկներ են դրվել, իսկ հոկտեմբերի 3-ին Օդեսայում ՀՀ հյուպատոսարանում և Ուկրաինայում Հայաստանի դեսպանատանը բացվել էին սգո մատյաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր