1499 դիտում
11:26 26-10-2018
Պաշտպանի միջամտությամբ առանց հիմքերի իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահվող անձն ազատ է արձակվել
Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում:
Այս կապակցությամբ, երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահելու իրավական հիմքերի հարցը՝ հարկադիր բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Պարզվել է, անձը հոգեբուժարանում պահվում է առանց հիմքի և հետևաբար՝ նրա գտնվելն այնտեղ անօրինական է:
Ուստի, պահանջվել է անհապաղ ազատ արձակել հոգեբուժարան տեղափոխված անձին: Արդյունքում, վերջինս իր մերձավոր ազգականի ուղեկցությամբ լքել է հաստատությունը:
Ներկայում Պաշտպանի աշխատակազմում կազմվում է խախտման համապատասխան որոշում:
Նմանատիպ նյութեր
2050 դիտում
11:23 22-10-2018
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից
1866 դիտում
16:49 29-09-2022
Ինչո՞ւ է Ազգալդյանի հուշաքանդակը պղծած անձն ազատ արձակվել. aravot.am
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին