2083 դիտում
11:23 22-10-2018
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից
Հոկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը, փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, հիմնարկի պետին և ուսումնասիրել անձին կալանքի տակ պահելու հիմքերը:
Պարզվել է, որ կալանքի տակ գտնվող մեղադրյալն ի սկզբանե քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել դատարանի որոշման հիման վրա, սակայն դատարանի սահմանած կալանքի ժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 21-ից լրացել է:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են անձին քրեակատարողական հիմնարկից անհապաղ ազատ արձակելու հարց: Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կալանավորվածն անմիջապես ազատ է արձակվել:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում համագործակցությունը Արդարադատության նախարարության, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և փաստաբանի հետ:
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
11:26 26-10-2018
Պաշտպանի միջամտությամբ առանց հիմքերի իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահվող անձն ազատ է արձակվել
4089 դիտում
15:16 12-08-2014
Կալանավայրերից ազատ արձակեք ազատամարտիկներին. բաց նամակ` «Սևան» քրեակատարողական հիմնարկից. NewsBook.am
1398 դիտում
11:47 17-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ կատարվել է ալիմենտի վերահաշվարկ
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը