211652_close_icon
views-count71696 դիտում article-date 09:51 24-10-2018

Սահմանամերձ գյուղի բնակիչները չեն ուզում լքել գյուղը. նրանց հույսը Նիկոլ Փաշինյանն է, ով ի կատար կածի Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս, ժողովրդի սիրելի, Մեծն Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է սահմանից, նա երբեք չէր սխալվում։ Սպարապետը նկատի է ունեցել նաև սահմանամերձ գյուղերի զարգացումը, քանի որ զարգացնելով սահմանամերձ գյուղերը՝ անվտանգ ես դարձնում հանրապետությունդ։ Անվտանգության մեջ է մտնում նաև, որպեսզի այդ գյուղերն ունենան բարվոք ու անվտանգ ճանապարհներ։ Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղի բնակիչները ԽՍՀՄ տարիներից այս կողմ ամեն կառավարոթյան հետ հույսեր են փայփայել, որ վերջապես կառավարության անդամները բարի աչքով կնայեն իրենց գյուղին։ Իսկ նրանց խնդրանքը շատ բան չէ. ասֆալտապատ ճանապարհ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մի քանի մետրից կտեսնես հակառակորդի դիրքերը ու սա մեր գյուղացիների՝ գյուղը չլքելու շնորհիվ է, որ մինչև այսօր գյուղը կանգուն է։ Առաջին հերթին, մեր շնորհակալությունն ենք հայտնում հայոց բանակին, որի սպաներն ու զինվորները մեր խաղաղ անդորրն են պահպանում, բայց ցավն այն է, որ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով չես կարողանում կարճ ժամանակում գյուղից հասնես մարզկենտրոն, էլ չենք ասում, որ երբ գյուղում մարդ է վատանում, շտապօգնությունը ճանապարհների քարուքանդ լինելու պատճառով ստիպված մի քանի ժամ է տևում, մինչև այն հասնում է հիվանդին։ Խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի մի բան անեն և գոնե ասֆալատապատեն ճանապարհները։ Ու հավատում ենք, որ մի փոքր ցանկություն ու սրտացավություն ունենալու դեպքում հաստատ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ ու դա կարող է անել Նիկոլ Փաշինյանը և նա կապացուցի, որ ինքն էլ է համամիտ Սպարապետ Վազգեն Սարգսյանի այն իրական պնդմանը, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հայ զինվորն է, հայոց բանակն է և սահմանամերձ գյուղերը։ Ու ինչպես Վանո Սիրադեղյանն էր ասում՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է, ու գիտենք, որ Ն. Փաշինյանը նույնպես սիրում է Հայաստանը և այդ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկի՝ գյուղի բնակիչները հուսով են, որ, ի վերջո, սայլը տեղից կշարժվի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր