Վալերի Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողի ձերբակալման հետ:
Նա նշեց, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ ու եղել է քննարկում:
ՀՀ ոստիկանապետ հանգամանալից ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու վստահեցրեց, որ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում: