20010 դիտում
22:20 17-10-2018
Ամերիկաբնակ հայերից մեկը հենց հիմա պատրաստ է 4 բնակարան նվիրել Գյումրու թատրոնի անօթևան դերասաններին. Aravot.am
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերից մեկը, որի անուն-ազգանունը դեռ չեն հրապարակում, պատրաստակամություն է հայտնել լուծել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։
Այս պահին Գյումրու դրամատիկականի տնօրինությունը փնտրում է համապատասխան միջազգային ֆոնդ, որի միջոցով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը կկարողանա փոխանցել գումարը։ Այդ նույն անձը պատրաստվում է նաև մեծ ներդրում կատարել Գյումրիում․ մշակութային ստեղծարար կենտրոն հիմնել, որը աշխատատեղեր կստեղծի քաղաքի մտավորականների, ստեղծագործողների համար, աշխարհի տարբեր ծայրերից Գյումրի կբերի բոլոր այն արվեստագետներին, ուսանողներին, որոնք ցանկություն կունենան վարպետության դասեր ստանալ Տիգրան Համասյանից, ուսումնասիրել քանդակագործ Էմիլ Գազազի ու այլ համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործողների արվեստը։
Այս մասին [color=#EF2929]Aravot.am[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/17/987649/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR1oVzK8gdY3oqbAjU96Xizg9hKRhnp0N-OmrQu4frWVPKk3Z5zqPlsqOtQ]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6390 դիտում
11:41 04-03-2016
Այս պահի դրությամբ Գյումրիի 13 անօթևան ընտանիքների համար կա 7 իրական և 4 խոստացված բնակարան
3126 դիտում
21:12 29-12-2018
«Տաշիր» հիմնադրամն ու ՀԷՑ–ը 15 բնակարան են կնվիրեն աղետի գոտու անօթևան բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
616 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի