6336 դիտում
11:41 04-03-2016
Այս պահի դրությամբ Գյումրիի 13 անօթևան ընտանիքների համար կա 7 իրական և 4 խոստացված բնակարան
Այս պահի դրությամբ Գյումրիի 13 անօթևան ընտանիքների համար կա 7 ռեալ և 4 խոստացված բնակարան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը:
«Երեկ առավոտյան ունեինք 5 տուն և ունեինք 4 խոստացված տուն և հենց նոր Ձեր զանգից առաջ Ենոք Կարապետյանը, վայ թե, հայտնեց, որ կնվիրաբերեն 1 երկուսենյականոց և երեքսենյականոց: Այսինքն` կեղնի 7 հատ փաստացի և 4 հատ խոստացված տուն»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե որտեղի՞ց են աշխարհի մեծագույն գրանդ ակումբները տեղեկացվել Գյումրու անօթևան ընտանիքների մասին, Հայկ Բարսեղյանը նկատեց. «Մեր թիմում տարբեր մարդիկ տարբեր բաներով կզբաղվին»:
Հիշեցնենք, որ Գյումրիի անօթևան 13 ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով SOS Գյումրի թիմի նախաձեռնությանը Ֆեյսբուքյան էջով արձագանքել են աշխարհառչակ երգիչներ Շարլ Ազնավուրը և Սերժ Թանկյանը: Ակցիային միացել է նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը `նվիրելով 2 բնակարան:
Հայկ Բարսեղյանը նշեց, որ մարտի19-ին նախատեսվում է բարեգործական աճուրդ, որի լոտերի թվում են լինելու «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստների ու լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ստորագրությամբ մարզաշապիկներ՝ «Օգնել` Գյումրու անօթևաններին» կոչով, ինչպես նաև «Բարսելոնայի» դրոշ՝ Լիոնել Մեսսիի և 10 աստղերի ստորագրությամբ: Լոտերի ցանկում են ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի, Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկները, Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը և այլն:
Հիշեցնենք, որ ակցիային միացել են նաև հայ շոու բիզնեսի հանրահայտ աստղեր` Կարգին Հայկոն և այլք, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բալասանյանների ընտանիքը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Շիրակի «Ջրմուղկոյուղին» և էլցանցը:
Նմանատիպ նյութեր
3421 դիտում
15:27 27-04-2017
Այս տարի կլուծվի Աղետի գոտու անօթևան ևս 100 ընտանիքների բնակարանի խնդիրը
1493 դիտում
16:46 01-07-2019
Պետությունն այս տարի Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 60 ընտանիքի կապահովի բնակարանով