211652_close_icon
views-count52591 դիտում article-date 23:11 16-10-2018

Միավորվենք՝ հանուն փոքրիկ Վլադի. նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ

Այս փոքրիկ հայ հրաշամանուկը՝ Վլադը, չի լսում: Անհրաժեշտ է կոխլեար իմպլանտացիա։ Ընդհանուր ծախսը կազմում է 16,000 (տասնվեց հազար) եվրո, որից պակասում է մոտ 6000 (վեց հազար) եվրո։ 2-ամյա տղան ծանր փորձություններ հաղթահարելու և պայքարի հարուստ փորձ ունի: Վլադն իր երկվորյակ քրոջ հետ ծնվել է ժամանակից երկու ամիս շուտ: Լույս աշխարհ գալով՝ երկուսուկես ամիս Վլադն ապրել է ինկուբատորի մեջ՝ ձեռք բերելով նորմալ քաշ եւ այլ կենսական պարամետրեր: 10 ամսականում Վլադի մոտ հայտնաբերվել է երկկողմանի ծանրալսություն, որն ի վերջո հաստատվել է որպես խլություն: Այս պահին երեխան կրում է լսողական սարք, սակայն դա արդյունավետ չէ: Վլադին հարկավոր է բոլորիս օժանդակությունը՝ երեխային վիրահատելու (կոխլեար իմպլանտացիա), լիարժեք լսողություն ապահովելու և նրան երջանիկ, ինչպես դարձնելու, ինչպես նաեւ հասարակությանը լիարշեք ինտեգրվելու համար: Մինչ օրս Վլադի համար միանվագ ստացել ենք 8000 (ութ հազար) եվրո մեր լավագույն ընկեր Գերմանական ֆոնդի կողմից, վիրահատության ծախսերը, որ կազմում են մոտ 2000 (երկու հազար) եվրո կհոգա ընտանիքը։ Այնուամենայնիվ ևս 6000 եվրո է հարկավոր՝ Վլադին դուրս բերելու լռության աշխարհից: Այդպիսով, երեխան կկարողանա նաև հաղորդակցվել և ապրել լիարժեք կյանքով: Կարող եք Ձեր հանգանակությունները փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝ նշելով «Օգնություն Վլադ Ազնավուրյանին»։ Ստացող՝ Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ [b]Ամերիա Բանկ[/b] AMD ---1570020931340100 USD ----1570020931340101 EUR----1570020931340146 RUB----1570020931340158 [b]Idram[/b] 698479462 ArCa 9051 1902 0029 6901 – բացված է երեխայի հայրիկի անունով՝ Դավիթ Ազնավուրյան [url=https://www.gofundme.com/no-more-world-of-silence]Այս հղման [/url]միջոցով կարող եք գումար փոխանցել ընդամենը 5 րոպեում:

Նմանատիպ նյութեր