2022 դիտում
14:34 15-10-2014
Արցախցի փոքրիկը մահվան և կյանքի արանքում է, նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ. տեսանյութ
Կարո Հակոբյանը 4 տարեկան է՝ Արցախի Մարտակերտ քաղաքից։ Երեխան Երևանի Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժվում է մայիսից։ Կարոյի մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Երեխան անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժումն արդյունք չի տվել և հիվանդությունը չի նահանջել։ Բժիշկները նշել են, որ երեխայի բուժումը Հայաստանում անհնար է և հարկավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում։
Բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում կամ Մոսկվայում՝ Ռոգաչովի անվան գիտահետազոտական կենտրոնում։ Վիրահատությունը պետք է արագ կատարվի, քանի որ յուրաքանչյուր օր նվազեցնում է բուժման հնարավորությունը։
Վիրահատությունն արժե շուրջ 100․000 դոլար։ Գումարը շատ մեծ է և առանց օգնության ծնողները ի վիճակի չեն լինի փրկել փոքրիկի կյանքը։ Յուրաքանչյուր օգնությունը կարող է հրաշքի հնարավորություն լինել Կարոյի համար։
Երեխայի համար ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամար։ Հաշվեհամարը երեխայի հոր՝ Ռուսլան Հակոբյանի անվամբ է։
VTB Bank CJSC
Yerevan, Armenia
AMD 16040066442300
USD 16040066442301
EURO 16040066442302
RUR 16040066442303
SWIFT: ARMJAM22
Ռուսլան Հակոբյանի հեռախոսահամարն է 077807214, իսկ մոր՝ Միլա Մարգարյանինը՝ 093822539։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
52663 դիտում
23:11 16-10-2018
Միավորվենք՝ հանուն փոքրիկ Վլադի. նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ
2039 դիտում
16:43 11-05-2015
Փոքրիկին շտապ անհրաժեշտ է դրական 3-րդ կարգի արյուն և վիրահատություն արտերկրում. տեսանյութ
30560 դիտում
12:34 31-10-2017
Ազատամարտիկին շտապ սրտի վիրահատություն է անհրաժեշտ. նա մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1558 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1417 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան