2485 դիտում
15:19 16-10-2018
ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում 7 հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նա վստահեցրեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու:
«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-նշեց Ռուստամյանը:
Անդրադառնալով իրենց տեսակետը հուշագրով ամրագրելու մասին հարցին` Ռուստամյանը նշեց` ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:
«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
3387 դիտում
15:38 08-12-2017
ՀՅԴ-ն պատասխանատու չէ ՀՀԿ-ական պատգամավորների ասածների համար. Արմեն Ռուստամյան
1712 դիտում
16:56 20-09-2019
ՀՅԴ-ն «Ազատ հայրենիք»-ին առաջարկել է Արցախի ընտրություններում համաձայնեցված թեկնածու առաջադրել եւ մերժվել է
4616 դիտում
20:03 23-10-2018
Լենա Նազարյանը պարզաբանել է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան
Այս բաժնից
445 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
466 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները