2742 դիտում
16:49 15-10-2018
Երևանում անցկացվեց երիտասարդ գեղասահորդների աշխարհի գավաթի խաղարկության յոթերորդ փուլի մրցաշարը
Երեք տարի է, որ այցելուների առջև իր դռներն է բացել Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոցը: Այնտեղ օրերս անցկացվեց երիտասարդ գեղասահորդների աշխարհի գավաթի խաղարկության 7-րդ փուլը: Մենասահորդների պայքարում հաղթեցին Ալեքսանդրա Տրուսովան /աղջիկներ, Ռուսաստան/ և Ադամ Սյաոֆիմ Ֆանը /տղաներ, ֆրանսիա/:
Պարային զույգերի մրցությունում ուժեղագույնը Ալինա Ուշակովա – Մաքսիմ Նեկրասով երկյակն էր /Ռուսաստան/: Ի դեպ, տղաների մենասահքում ՌԴ-ն ներկայացրած ազգությամբ հայ Արթուր Դանիելյանը եզրափակեց լավագույն քառյակը:
Հայաստանը ներկայացրել էր հինգ մասնակիցներ /երկու աղջիկ, մեկ տղա և մեկ պարային զույգ/, որոնք մրցանակակիրների շարքում տեղ չգտան:
Եզրափակիչ փուլի մասնակիցները Երևանից մեկնեցին Կանադայի Վանկուվեր և իրենց ունակությունները կդրսևորեն աշխարհի գավաթի խաղարկության ութերորդ փուլի մրցաշարում:
Հավելենք, որ մրցումներին մասնակցեց 31 երկրի 87 պատվիրակ:
Նման ստուգատեսները զարկ կտան մեր երկրում մարզաձևի մասսայականացմանն ու առաջընթացին:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
17:39 12-07-2021
Սոչիում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը
1527 դիտում
18:17 18-07-2014
Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Էլինա Դանիելյանը աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել
Այս բաժնից
3124 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3364 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
3064 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները