7140 դիտում
16:18 13-10-2018
ԲՀԿ-ի հետ հուշագրի կետերի խախտումն իրավական հետևանքներ չի առաջացնի, բայց վստահ եմ՝ քաղաքական ուժերը վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի. Ն. Բաղդասարյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև կնքված հուշագիրն իրավական հետևանք չի առաջացնում, այսինքն, եթե կողմերից մեկը խախտի հուշագրի կետերը, ոչ մի իրավական հետևանք չի առաջանա, բայց համոզված եմ, որ վարչապետի հրաժարականից հետո քաղաքական ուժերը չեն առաջադրի որևէ թեկնածու: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/10/11/Nikolay-baghdasaryan/2816393]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը:
Հանրապետական կուսակցությունը ևս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի այլ թեկնածու չի առաջադրի, բայց միևնույն է, շատերը վարչապետի հրաժարականով ԱԺ-ի լուծարմանը հասնելու գործընթացում ռիսկեր են տեսնում:
«Ռիսկերը պայմանավորված են նրանով, որ հասարակությունը չի վստահում նախորդ իշխանությանը: Իրականում գործընթացը, որը պետք է տեղի ունենա, իմ կարծիքով՝ ոչ մի ռիսկ չի պարունակում:
Համոզված եմ, որ քաղաքական ուժերը չեն առաջադրի որևէ թեկնածու: Մեխանիզմը զսպման գործակիցների կիրառումն է: Եթե դուք գիտեք, որ ինչ-որ քայլ անեք, ես կարող եմ դա կանխել, դուք երբեք դա չեք անի: Քաղաքականությունը շախմատ է, չի կարելի «դետսկի մատով» սահմանափակվել, որովհետև շախմատում մի քանի քայլ առաջ հաշվարկված քայլեր կան: Հավատացնում եմ ձեզ, որ վարչապետը հաշվարկել մի քանի քայլ առաջ»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին France24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին, 10-ին տեղի կունենան, և դրա համար, նա պետք է հրաժարական ներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը: Վարչապետը ասել էր նաև, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու սցենարը հետևյալն է՝ ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո խոհրդարանը օրենքի ուժով լուծարվում է, և անցկացվում են նոր ընտրություններ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/11/Nikolay-baghdasaryan/2816393]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1934 դիտում
23:38 05-12-2018
ԲՀԿ ծրագրային կետերի համար ես պատասխանատու եմ. առանց այդ կետերի ոչինչ չի կարող փոխվել մեր երկրում. Գ. Ծառուկյան
23206 դիտում
01:28 03-10-2018
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյանը» դաշինքը վարչապետի թեկնածու չե՞ն առաջադրի. Փաշինյանն ամփոփում է բանակցությունները
Այս բաժնից
1042 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2122 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան