211652_close_icon
views-count4114 դիտում article-date 12:21 03-05-2015

Ներկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով. ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան

ԼՂՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` մայիսի 3–ին ժամը 9.00 ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ուղիղ եթերով հանդես եկավ Արցախի հանրային հեռուստատեսությամբ: ԼՂՀ քաղաքացիներին շնորհավորելով Ազգային Ժողովի հերթական ընտրությունների մեկնարկով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ ժամը 8-ին հանրապետության ողջ տարածքում բացվել են ընտրական տեղամասերը, որոնց թիվը կազմում է 279: Նրա խոսքով, բոլոր տեղամասերում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ դրանց բնականոն գործունեության ապահովման և քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար: Սրբուհի Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ, ինչպես և համապետական նշանակության նախորդ բոլոր ընտրություններում, ներկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցնեն բարձր մակարդակով և ընտրողների մեծ ակտիվության պայմաններում:

Նմանատիպ նյութեր