4413 դիտում
17:12 11-10-2018
Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի հայկական երաժշտական արվեստը։
Ի դեպ, նշենք, որ Սերգեյ Սմբատյանը Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետ է: Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։
Մաեստրո Սմբատյանն ամենաերիտասարդ գործիչն է (պարգևատրվել է 27 տարեկանում), որ արժանացել է արվեստի բնագավառում ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգևին, ինչպես նաև՝ առաջին հայը։ Սերգեյ Սմբատյանին 2015թ. շքանշանը շնորհել է Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը։
Հավելենք, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև՝ «Դլե յամանը» (մենակատար՝ Ջիվան Գասպարյան)։
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
22:21 08-06-2015
Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով
1082 դիտում
11:47 19-12-2014
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը
938 դիտում
14:53 23-01-2015
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
730 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան