4402 դիտում
15:07 10-10-2018
Այսօր շատ պատգամավորներ բարեկամների, ընտանիքի անդամների ճնշման ներքո են. Փաշինյանը՝ Աշոտյանի հայտարարության մասին
Պատգամավորների վրա որեւէ ճնշում չի եղել եւ եթե եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետեւ այսօր ԱԺ շատ պատգամավորներ հարեւանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե մի շարք պատգամավորների ճնշումներ են ենթարկել, եւ այդ պատճառով էլ նրանք հայտարարել են, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն:
Նա ասաց, որ ուրախ է, որ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ տեսան, լսեցին ժողովրդի ձայնը եւ անհրաժեշտ արձագանք տվեցին։
Հարցին, թե ճնշումների հետեւանքո՞վ են տասնյակ պատգամավորներ հայտարարել, որ կողմ են, որ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի ունենան, Փաշինյանը պատասխանեց. «Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետեւ այսօր ԱԺ շատ պատգամավորներ իրենց հարեւանների, բարեկամների, երբեմն նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, եւ նրանք ուղղակի կարծում եմ առաջին հերթին իրենք իրեցն շրջապատի ճնշմանն են արձագանքում»։
Դիտակմանը, թե բացառում է, որ իշխանությունը զանգերի միջոցով ճնշում է բանացրել պատգամավորների վրա, Փաշինյանը արձագանեքեց. «Իշխանություն իր ասելիքը հրապարակային ասել է եւ, իհարկե մարդկանց հետ եղել են կոնտակտներ՝ հրապարակային հայտարարությունների համատեքստում»։
Հարցին, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ, վարչապետը պատասխանեց. «Մի քիչ հաշվարկի հարց է»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության հետ եւս հուշագիր ստորագրելու հեռանկարին, որ ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու չառաջադրի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարծում է ՀՀԿ–ի երեկվա հայտարարությունից հետո դրա անհրաժեշտությունը չկա։
Նմանատիպ նյութեր
2013 դիտում
09:32 07-10-2014
ԵՄ-ը հերքել է ԱՄՆ-ի ճնշման ներքո ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Բայդենի հայտարարությունը
975 դիտում
16:30 03-10-2014
ԵՄ-ի երկրներն ԱՄՆ-ի ճնշման ներքո են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Բայդեն
Այս բաժնից
493 դիտում
21:34 10-05-2024
ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել