2521 դիտում
12:58 10-10-2018
Արմեն Սարգսյանը հույս ունի հետագայում Ֆրանկոֆոնիայի տնտեսական շատ ֆորումներ տեսնել Երևանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը պատմական իրադարձություն է համարում:
«Մեծ պատիվ է այս ֆորումը Հայստանում տեսնելը: Այս իրադարձությունը շատ կարևոր է: Ֆրանկոֆոն երկրների լիդերները եկել են Հայաստան` երկիր, որը ևս ՖՄԿ անդամ է: Սա պատմական իրադարձություն է մեզ համար: Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումը բացում ենք Երևանում, բայց հույս ունեմ, որ դա վերջինը չի լինի: Հույս ունեմ, որ Ֆրանկոֆոնիայի հետագա շատ ֆորումներ ու միջոցառումներ ևս կանցկացվեն Երևանում»,- «[url=https://armenpress.am/arm/news/950379.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց նախագահ Սարգսյանը:
Նա նշեց, որ ՖՄԿ-ն` Ֆրանսիայի գլխավորությամբ, ունի ոչ միայն լեզվական, մշակութային նշանակություն: Այն այսօր ներկայացված է այստեղ` հսկա բիզնեսներով, միլիոնավոր դոլարներով, հսկա տնտեսությամբ: Նախագահ Սարգսյանը նկատեց` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը նաև կապում է Եվրոպան Աֆրիկայի հետ: «Ես կարծում եմ դա ամենակարևոր կապն է` հյուսիսից հարավ` օգնելու բացահայտել նոր գաղափարներ, նոր սերունդ Աֆրիկայում»,նշեց նա:
Խոսելով Հայաստանի մասին` նախագահը նշեց, որ մենք միշտ արևելքի ու արևմուտքի խաչմերուկում ենք եղել: Մարդիկ այս տարածքում ապրում են հազարավոր տարիներ, Հայաստանը հազարավոր տարիների պատմություն ունեցող երկիր է: «Այն քաղաքը, որում դուք հիմա գտնվում եք, 2800 տարեկան է: Եվ սա վերացական հաշվարկներ չեն, մենք ունենք հին ամրոցներ, մենք ունենք փաստեր, ամեն ինչ: Այս քաղաքում 2800-ամյա բնակեցվածություն ունենք: Բայց սա միայն պատմություն չէ: Հայ ազգը ոչ միայն պատմություն, այլև ավանդույթներ ու մշակույթ ունեցող ազգ է: Ֆրանկոֆոն երկրների քարտեզը շատ մեծ է, հիմնական նպատակը Հայաստանի ու այս երկրների միջև համագործակցության հաստատումն ու խորացումն է: Չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվ ունի տնտեսական համագործակցության մի շարք ուղղություններ Ռուսաստանի, Բելառուսի և միության անդամ այլ երկրների հետ: Միևնույն ժամանակ, Հայաստանը Եվրոպական միության հետ համագործակցության մեծ ցանկություն ունի: Հայաստանն իրոք արևելքի ու արևմուտքի երկիր է»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին ոչ միայն գագաթնաժողովը Հայատանում անցկացնելու, այլ նաև կատարած մեծ աշխատանքի համար: Նա նշեց` Հայաստանում ևս մեծ աշխատանք է կատարվել, ինչի համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի գործընկերներին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկեց տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին