211652_close_icon
views-count5972 դիտում article-date 23:18 03-10-2018

Երևանի կենդանաբանական այգում գորշ արջ է սատկել

Ներտեսակային պայքարի հետևանքով Կենդանաբանական այգում գրանցվել է անդրկովկասյան մեկ գորշ արջի անկում։ Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։ Այգու մասնագետները անկումը բացատրում են արջերի ներտեսակային պայքարով, որը կարող է դրսևորվել թե բնության մեջ, թե, որոշ դեպքերում, անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով: «Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով: Ելնելով կենդանու հարձակման արագությունից և անկանխատեսելիությունից հնարավոր չի եղել արագ արձագանքման միջոցով կանխարգելել պայքարի ելքը՝ ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին»,–հայտնում են Կենդանաբանական այգուց: Կենդանաբանական այգու տնօրինության կողմից կատարվում է փորձաքննություն դեպքի առնչությամբ: Երևանի կենդանաբանական այգում այս պահին ապրում են 17 անդրկովկասյան գորշ արջեր:

Նմանատիպ նյութեր