211652_close_icon
views-count10580 դիտում article-date 23:16 03-10-2018

Բերման ենթարկվեցին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտից

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կորյուն Մ.-ն, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: *** «Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, երկաթգծի Սասունցի Դավթի կայարանի մոտից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը օգոստոսի 31-ից Էրեբունու բաժնի կողմից որպես ամբաստանյալ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր