Բերման ենթարկվեց «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Մարգարիտ Գ.-ն, ով օգոստոսի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի /սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]