Սա տանելու է արյունահեղության, իրենց պաշտոնի համար ժողովրդի դեմ են դուրս գալիս. Սասուն Միքայելյան. News.am
20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդն իր ձայնն է ունեցել, սա չի անցնելու, սա տանելու է արյունահեղության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ արտահերթ նիստից հետո հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս, առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու: Սա քվեարկություն չէր, գաղտագողի գիշերով «ռազվեդգրուպա» մտավ, գաղություն արեցին: Սրանք չեն կարողանում հաշտվեն, որ ժողովուրդը հաղթել ա, պետք ա թողնեն գնան»,-հայտարարեց նա:
Իր հերթին, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս օրինագծի նպատակն է, որ վարչապետի հրաժարականի պարագայում ԱԺ-ն ցրելու ընթացակարգը խափանվի:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/474083.html]այստեղ[/url]