3280 դիտում
23:54 01-10-2018
Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ. Հանրային խորհուրդ
Շառլ Ազնավուր․ անուն, որ մեկընդմիշտ կապված է մեր ժողովրդի զարկերակին, մեր ինքնությանն ու պատմական հիշողությանը, մեր հպարտությանն ու ազգային դիմագծին։ Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ։
Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը համաշխարհային երգարվեստի զարգացման գործում, անգնահատելի է նրա դերը մեր անկախ պետության կայացման, աշխարհում մեր տեղն ու դերը վերագնահատելու, Հայաստանն ու Սփյուռքը շաղկապելու, Հայաստանն ու աշխարհը կամրջելու գործում։ Անգնահատելի է նրա դերը աշխարհում համամարդկային արժեքներ սերմանելու և աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու գործում։
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին, Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներին՝ այս մեծ կորստի պահին մաղթելով ուժ և միասնություն։
[b]ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան[/b]
Նմանատիպ նյութեր
598 դիտում
13:58 28-01-2024
Մեր բանակը մեր մասնիկն է` մեզանից յուրաքանչյուրի զավակը կամ հայրը, եղբայրը կամ ընկերը․ Արման Թաթոյան
4205 դիտում
08:56 30-07-2014
Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա. ՀԺ
Այս բաժնից
1018 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
970 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան