211652_close_icon
views-count3105 դիտում article-date 22:46 01-10-2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին՝ հայտնելով իր խորին ցավակցությունը: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքի էջում: Ցավակցական հեռագրում Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատականն է հայտնել այն եզակի դերի մասին, որ Շառլ Ազնավուրն ունեցել է միջազգային հարթակում, հատկապես երաժշտության ոլորտում։ Նորին Սրբությունը նաև շեշտել է Շառլ Ազնավուրի ունեցած կարևոր նպաստը միջազգային շրջանակներում հայ ժողովրդի արդար դատի ճանաչման գործում: Հայրապետը նաև հիշատակել է մեծ երգչի կարևոր դերը անկախացումից հետո Հայաստանի հզորացման ու ծաղկման գործում:

Նմանատիպ նյութեր