Գազի և էլ.էներգիայի մատակարարման, սակագնի հիմնավորվածությունը ստուգելու համար ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ա. Բաբլոյան
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու և դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
Այս մասին ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,-ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այս ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ: