7888 դիտում
20:37 30-09-2018
Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցին
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք է հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Հայաստանն ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ: Տարիներ շարունակ դրանք չլուծելը, որոշ խնդիրների էլ խորացումը հանգեցրեցապրիլ-մայիսյան ընդվզմանն ու համաժողովրդական շարժմանը։
Բոլոր ներքին հիմնախնդիրները (հովանավորչություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, անպատժելիություն, բարեխիղճտնտեսական մրցակցության բացակայության պատճառով ոչ արդյունավետ տնտեսական համակարգ և այլն) աճել են մեկ արմատից՝պերմանենտ կեղծվող ընտրություններից՝ սկսած 1995 թվականից, որը հետզհետե հասցրեց քաղաքական դաշտի փլուզման ևամայացման, գաղափարական-ծրագրային լուրջ կուսակցությունների և քաղաքական մրցակցության վերացման: Դա արդենինքնըստինքյան դարձել է պետական կառավարման լուրջ խոչընդոտ:
Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջկուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացածքաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը, իմ կարծիքով, չի նպաստի այդ խնդրիլուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն:
Անգամ հաղթանակի իրական հավակնություն և հնարավորություն ունեցող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»,ըստ ժողովրդավարական երկրի չափորոշիչների, դեռևս կազմավորման ընթացքի մեջ է՝ իր զինանոցում ունենալով հիմնականումմիայն մեկ գլխավոր ակտիվ՝ ժողովրդի որոշակի հատվածի սերը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
Հետևաբար ի՞նչ է պետք անել:
[b]Առաջին՝ [/b]ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին (այդ թվում ևկուսակցությունների պետական ֆինանսավորման), միաժամանակ փոփոխել «Կուսակցությունների մասին» օրենքը:
[b]Երկրորդ՝[/b] ընդունել նոր ընտրական օրենսգիրք,որը կհամապատասխանի ժամանակակից պետության չափորոշիչներին ևկապահովի ինչպես տեղական, այնպես էլ համապետական շահերի առկայությունը նորընտիր Ազգային ժողովում:
Այս ամենն անելուց հետո միայն, նախապես հայտարարելով ողջամիտ ժամկետ, անցկացնել խորհրդարանական ընտրություններ:
Այս ողջ գործընթացի վերաբերյալ այժմյան Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է գան կամավոր համաձայնության,այդ ամենը հռչակեն որպես նպատակ և պաշտոնապես հանդես գան հայտարարությամբ՝ հանրության առջև պարտավորվելով նաև,որ մինչև նոր ընտրությունները կնպաստեն ներկա կառավարության արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքումԱԺ խմբակցությունների ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել իրենց կուսակցությունների համագումարներիորոշումներով:
Իսկ այդ պարտավորության իրականացման դատավորը կլինի մեր հասարակությունը», նշել է Վ. Մանուկյանը:
Նմանատիպ նյութեր
5203 դիտում
20:47 31-05-2021
Հայաստանի ԿԸՀ. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար 2008 ընտրատեղամասեր կբացվեն
8603 դիտում
16:54 29-12-2016
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին
Այս բաժնից
961 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր