120439 դիտում
10:24 30-09-2018
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 21-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Շիրակի մարզի Փաքր Մանթաշ գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Մարգարյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 TN 973 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մազրից դեպի Արագածոտնի մարզ ընթանալիս, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Հաճն քաղաքում հաշվառված 70-ամյա Շամիր Մուրադյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Շ. Մուրադյանը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչներ Մկրտիչ Ստեփանյանի և Դավիթ Ոսկանյանի գ;լխավորությամբ:
Փաստի առթիվ Դ. Ոսկանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արագածի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+