3216 դիտում
16:14 28-09-2018
Էմանուել Մակրոնը Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ը
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/948973.html]Արմենպրես[/url]»-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Նրա խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք:
Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ.։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:
Նմանատիպ նյութեր
3333 դիտում
22:18 07-08-2018
Էմանուել Մակրոնը և Անն Իդալգոն արժևորել են Մանուշյանների խմբի վերջին վերապրածի՝ Արսեն Չաքարյանի գործը
6122 դիտում
15:17 03-10-2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ կունենա Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը
Այս բաժնից
583 դիտում
20:59 27-04-2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
586 դիտում
20:30 27-04-2024
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր