211652_close_icon
views-count7028 դիտում article-date 16:58 28-09-2018

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 4 թեկնածու. նրանցից 3-ն անկուսակցական են

Հոկտեմբերի 21–ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է արդեն 4 թեկնածու։ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ այս պահի դրությամբ առաջադրվել անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սեւակ Մինասյանը։ Հարությունյանն ի դեպ ճարտարապետ է, աշխատում է «ՀԷԾ» ՓԲԸ-ի Մուսալեռի մասնաճյուղի կուրսանտների վերլուծական եւ էներգիայի իրացման բաժնում։ Մյուս թեկնածուների մասին տեղեկատվություն չկա։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ Արմավիրում իրենց թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։ Նշենք, որ նրա առաջադրման մասին տեղեկություն դեռեւս ԿԸՀ–ի կայքում չկա։ Հիշեցնենք, որ առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 30–ն է ժամը 18։00–ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հունիսին հրաժարական էր տվել։ Նրա փոխարեն հունիսի 27–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը։

Նմանատիպ նյութեր