211652_close_icon
views-count30886 դիտում article-date 17:03 27-09-2018

34-ամյա վարորդը Արշալույս գյուղում ձմերուկով բարձված Ford-ով վթարի է ենթարկվել. ժամանել են ՃՈ վաշտի, դասակի հրամանատարն ու հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Հարությունյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 AՏ 605 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ձմերուկով և վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է անվահեծանի կոտրվելը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր