211652_close_icon
views-count42491 դիտում article-date 16:43 27-09-2018

Վրաերթի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հետիոտնը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է երեկ Կոտայքի մարզում վրաերթի ենթարկված Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/26/1106200/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ֆայզո Ալիյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 FV 663 համարանիշի ավտոմեքենայով Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին գերեզմանոցների դիմաց վրաերթի էր ենթարկել Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր