211652_close_icon

Չի բացառվում, որ քննիչ հանձնաժողովի նիստին բացի ԱԱԾ տնօրենից ու ՀՔԾ պետից հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Գևորգ Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

views-count4660 դիտում article-date 15:55 26-09-2018
Ազգային ժողովում նորաստեղծ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման շրջանակներում հանձնաժողով հարցաքննության կհրավիրեն հենց ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ինչպես նաև վարչապետին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/09/26/Kostanyan/2802731]tert.am[/url]-ը։ «Տրամաբանական է, որ առնվազն այդ անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին, բոլոր սուբյեկտները հրավիրվելու են»,-նշեց նա: Գևորգ Կոստանյանը նաև նշեց, որ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ: «Մենք ընդունելի համարեցինք նաև այն հանգամանքը, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները՝ հասկանալու, թե որքանով է մեր պետական ապարատը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար՝ ապահովելու մարդու սահմանադրական իրավունքի իրացումը»,-ասաց Կոստանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր