Հզոր ժողովուրդ, հզոր քաղաքացի. Նիկոլ Փաշինյանի արձագանքը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներին:
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»: