2848 դիտում
21:30 23-09-2018
ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Տեղեացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշված 23 նյութերից 8-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին՝ 16, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:
Նմանատիպ նյութեր
2198 դիտում
13:32 04-04-2017
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 224 հաղորդում
5841 դիտում
15:12 06-11-2017
Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ
2920 դիտում
19:47 23-09-2018
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը