2953 դիտում
19:47 23-09-2018
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
21:30 23-09-2018
ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ
2747 դիտում
19:17 09-12-2018
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 18:00-ի դրությամբ ստացել է 12 հաղորդում
Այս բաժնից
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան