1675 դիտում
13:31 23-09-2018
«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ
Մասնավորապես, դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են:
Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդին նկատողություն է արել՝ ասելով որ նա իրեն սխալ է պահում և թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ:
Շենգավիթ համայնքի 136 մանկապարտեզում տեղակայված թիվ 8/29 ընտրատեղամասում պատուհանները կիսաբաց են եղել, իսկ քվեախցիկը տեղադրված է եղել հենց պատուհանի դիմաց: Երբ դիտորդը խնդրել է պատուհանները փակել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ դա մանրուք է, և սպառնացել, որ եթե շարունակի «ամեն մանր-մունր հարցով» դիմել, նրան կհեռացնեն ընտրատեղամասից: Դիտորդի շարունակական պնդումների արդյունքում այնուամենայնիվ պատուհանները փակվել են:
Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետև հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին և դրանով խոչընդոտում են ընտատեղամասի աշխատանքը, սակայն հանձնաժողովի անդամները չեն ստորագրել արձանագրությունը: Դիտորդներն իրենց հերթին արձանագրության վերաբերյալ գրել են իրենց դիրքորոշումը՝ հայտնելով, որ ինքը որևէ խախտում թույլ չի տվել:
Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
20:48 03-04-2019
«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը
1068 դիտում
10:28 12-11-2019
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները
Այս բաժնից
697 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
589 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
793 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am