12739 դիտում
14:45 22-09-2018
Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: [url=https://armenpress.am/arm/news/948152.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման հանձնարարական տվեց Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:
Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ նախորդ տարի մարզում ստացվել է 116 484 տոննա լոլիկ, այս տարի 35 000 տոննայով պակաս լոլիկ է սպասվում, հետաքրքրվեց պատճառների մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց հիմնական պատճառը՝ բարձր, անոմալ ջերմային ֆոն: Սակայն Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը արձանագրեց՝ արտադրության կրճատման ամենամեծ պատճառը լոլիկի ցեցն է: «Լոլիկի ամենամեծ ցանքատարածությունները մեզ մոտ են: Հինգ տարի առաջ գյուղատնտեսության նախարարը առաջին երկու տարում օգնեց գյուղացիներին ցեցի դեմ պայքարելու համար, հետո մոռացության մատնվեց: Դա վնասում է նաև պղպեղին, սմբուկին, կարտոֆիլին: Եթե նախկինում մինչ 50-60 հեկտար լոլիկի դաշտ ունեինք, հիմա չունենք մի հեկտար: Իսկ պայքարի միջոցառումները շատ դժվար են»,-հիմնավորեց համայնքապետը:
Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց՝ ցեցի դեմ ինչ միջոցներ են ձեռք առնելու:
«Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Սակայն նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի արդյունավետ միջոցներ կան , բայց դաշտերում բարդ է դրանց ոչնչացնելը: Էական միջոցներ է պահանջում»,- նշեց նախարար Խաչատրյանը:
Վարչապետը նկատեց՝ ՊՈԱԿ-ները դժվարանում են որևէ բան ասել, իրենք էլ պետք է դժվարանան դրանց գոյությունը պահել: «Հավաքեք բոլորին, թող 1-ամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այս խնդիրը չունենանք:Մենք 5 տարվա արդյունքում չենք հասկացել, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Եթե այսպես շարունակվի մյուս տարի լոլիկ առհասարակ չենք ունենա և ստիպված կլինենք ներմուծել»,- ասաց Փաշինյանն ու տվեց խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում ծրագիրն իր աշխատասեղանին տեսնի:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
17:55 04-03-2016
ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»