211652_close_icon
views-count2948 դիտում article-date 17:08 19-09-2018

Նարգիզ Ռիսկուլովան և Ռոդրիգո Արխոնդո Կալաոն քննարկել են Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ, որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։ Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների ծրագրի թիմի ղեկավար, տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովայի և թիմի համաղեկավար, մայրուղիների ավագ ինժեներ Ռոդրիգո Արխոնդո Կալաոյի ղեկավարած պատվիրակության հետ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ընթացքը, ճշգրտվել է առաջիկա օրերին ՀԲ աջակցությամբ կառուցվող ճանապարհների շինհրապարակներ այցելության ժամանակացույցը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման նոր ծրագրի հեռանկարներին, որի կոնցեպտը պետք է մշակվի և Համաշխարհային բանկի քննարկմանը ներկայացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ընդգրկելով կենսական նշանակության նոր ճանապարհներ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը միայն ճանապարհաշինական նախագիծ չէ, այլև մեծ է այս ծրագրի սոցիալական ազդեցության բաղադրիչը, որն օգնում է գյուղական համայնքների բնակիչներին բարձրացնել կենսամակարդակը, հասանելի դարձնել և ամրապնդել համայնքների կապը շուկաների հետ։

Նմանատիպ նյութեր