75401 դիտում
21:17 18-09-2018
Արարատի մարզում 100 տարի առաջ ստեղծվեց Նշավան գյուղը. գյուղ, որով հպարտանում են տեղաբնակները ու բարի նախանձով են նայում հարևան գյուղաբնակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արարատի մարզի Նշավան գյուղում տոնական միջոցառումներ էին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղը նշում է հիմնադրման 100-ամյակը: Գյուղի փողոցները զարդարված են եռագույն դրոշներով, իսկ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող բացօթյա տարածքում կենդանի հնչողությամբ տոնական համերգ է տեղի ունենում:
Գյուղի երեխաները իրենց երգուպարով, ասմունքով ոչ միայն ներկայացնում են գյուղացիներին և հյուրերին, այլև պատմում են, թե ինչպես է ստեղծվել գյուղը, 100 տարի առաջ առաջին բնակիչներն ինչպես են քարը քարին դնելով՝ ստեղծել գյուղը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենք գոհ ենք մեր գյուղապետ Մյասնիկ Հովհաննիսյանից, ով 1 տարվա ընթացքում կարողացավ ապացուցել, որ ինքը հողի ու ջրի, գյուղացու մատից փուշ հանող, գյուղացու ցավին դարման լինող գյուղապետ է: Կարճ ժամանակում ինքներս ենք զգում, թե ինչպես է գյուղը իր մեջքը դզում»:
Ամենատարեցներն էլ ասում էին. «Մենք գիտենք, որ Մոսկվան միանգամից չի կառուցվել, բայց մեր գյուղապետը իր մարդկային հատկանիշներով ապացուցում է, որ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Նրա շնորհիվ մեր գյուղը կամաց-կամաց շենանում է: Ամենակարևորը նաև այն է որ նախկինների արածները չի քանդում, այլ եղածի վրա նորն է դնում ու իզուր չէ, որ մեր գյուղը կոչվում է Նշավան»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տոնական միջացառմանը ներկա էին սիրված ու ճանաչված հյուրեր, այդ թվում՝ սիրված ու ճանաչված դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղն այս պահին ունի 2700 բնակիչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 283+
283+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24314 դիտում
18:34 08-10-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարի նախանձով հետևում էր Երևանում հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)