211652_close_icon
views-count44332 դիտում article-date 11:42 01-01-2017

Բազմաթիվ երկրների առաջին դեմքեր բարի նախանձով են ունկնդրել երիտասարդ երաժիշտներին՝ երբեմն էլ գաղտագողի «սելֆի» արել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևի Հայաստանում քչերը գիտեն, որ երբ օտարերկյա երկրների նախագահներ, վարչապետեր, կամ բարձրաստիճան հյուրեր են այցելում Հայաստան, նրանք բարձր գնահատանքի են արժանացնում երիտասարդ նվագախմբի այն տղաներին, ովքեր պաշտոնական դիմավորման արարողության ժամանակ հնչեցնում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ժամանող պաշտոնյաի երկրի հիմնը։ Նվագախմբի այդ երիտասարդ տղաները փայլում են իրենց երաժշտական կատարումներով։ Նրանք տարվա ցանկացած եղանակին՝ անկախ պայմաններից, ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ։ Եղել են նույնիսկ դեպքեր, որ Հայաստան այցելած պաշտոնյաները լսելով տղաների կատարումները, տեսնելով նրանց բացառիկ համարները «սելֆի» են արել նրանց հետ։ Երիտասարդ «մուզիկանտները» շնորհավորում են հայ ժողովրդի ամանորն ու Սուրբ Ծնունդը և ցանկանում, որ սահմանում լինի խաղաղություն և որ բոլոր զինվորները անվտանգ վերադառնան իրենց օջախները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+

Նմանատիպ նյութեր