4253 դիտում
16:45 18-09-2018
Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։
Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ Ռևազյանը մասնակցել է «Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվել է «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։
Հանդիպմանը կողմերը կարծիք են հայտնել, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի և կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։
ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ չինական ավիակընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
3996 դիտում
13:10 10-08-2017
Հայաստանը և Չինաստանը նախաստորագրել են օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր
2610 դիտում
19:19 04-03-2020
Նախագահը ստորագրել է ՀՀ-ի և Հորդանանի միջև «Օդային հաղորդակցությունների մասին» օրենքը
Այս բաժնից
853 դիտում
12:33 31-01-2025
Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից բերման են ենթարկում ավագանու ընդդիմադիր անդամին
1588 դիտում
09:44 31-01-2025
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ