211652_close_icon
views-count3651 դիտում article-date 11:09 10-07-2017

Նախատեսվում է «Հայաստանի և Սինգապուրի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի ստորագրումը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հուլիսի 11-13-ը Սինգապուրում (Սինգապուրի Հանրապետություն) մասնակցելու է «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին: Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի ավիացիոն իշխանությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի ստորագրումը: [b]ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր