2983 դիտում
15:46 14-09-2018
Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում սեպտեմբերի 14-ին կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA հիմնադրամի ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վաչե Տերտերյանը ներկաներից նախ շնորհակալություն է հայտնել նախորդ շաբաթ կայացած համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության և կազմակերպչական բարձր մակարդակ դրսևորելու համար, ապա կոչ արել նույն ոգևորությամբ և քաղաքացիական նախաձեռնողականությամբ դուրս գալ ու մասնակցել «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակին։ Միջոցառմանն ընդառաջ նախաձեռնության մասնակիցների կողմից կազմվել է հանրապետության մաքրման քարտեզ, որոնցում առանձնացվել են շուրջ 300-ից ավել կանաչ կետեր, որտեղ կամավորական խմբերը կիրականացնեն թիրախային մաքրման աշխատանքներ։
Ամփոփելով փոխնախարարը նաև հարկ է համարել ընդգծել, որ մարզպետարանների պատասխանատուները պետք է հետևողական աշխատանք տանեն իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրեր կնքելու, դրանց վարձավճարները հավաքագրելու, ինչպես նաև այդ ոլորտում վարչարարությունը կոշտացնելու ուղղությամբ
Նմանատիպ նյութեր
836 դիտում
22:04 03-03-2015
Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստ ԱԳՆ-ում
1051 դիտում
18:55 03-03-2016
Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստ
1905 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
Այս բաժնից
763 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
826 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին