211652_close_icon
views-count3826 դիտում article-date 15:33 14-09-2018

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկեց միջմշակութային երկխոսությանն ուղղված միջազգային ֆորումը

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտում մեկնարկեց «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Հայաստանում Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Գերմանիայի դեսպանություններին, Լեհաստանի մշակույթի նախարարությանն ու Երևանի Գյոթե կենտրոնին: «Այսօր մեզ համար կարևոր է հաղորդակից լինել Եվրոպական իրականության մեջ երաժշտական կրթության խնդիրների լուծմանը, կրթական համակարգի շտկմանն ու հեռանկարային նոր սկզբունքների ձևավորմանը: Կարծում ենք, որ այս ձեռնարկը կնպաստի դրան»,-ասաց նա: ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով՝ համաժողովը լավ հարթակ կհանդիսանա փորձի փոխանակման համար: «Սա սերտ կապերի և մշակութային երկխոսությանն ուղղված համաժողով է»,-ասաց Գալստյանը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք: «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 15-ը: Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել եվրոպական տարբեր երկրների երաժշտագետների՝ հայ մասնագետների հետ ընդհանուր հարթակում քննարկելու երաժշտական կրթության տարբեր մոտեցումները, փորձի փոխանակում կազմակերպելու դասախոսությունների միջոցով:

Նմանատիպ նյութեր